Գյոթեի հուշարձան (Բեռլին)
Գյոթեի հուշարձան (Բեռլին) | |
---|---|
Տեսակ | հուշարձան և արձան |
Քանդակագործ | Fritz Schaper?[1] |
Ստեղծում | 1880[1] |
Բացում | 1880 |
Բարձրություն | 600 սանտիմետր[1] |
Երկիր | Գերմանիա |
Քաղաք | Großer Tiergarten?[1] |
Բնակավայր | Միտտե[1] |
Փողոց | Ebertstraße?[1] |
Նյութ | Կարարայի մարմար և գրանիտ[1] |
Մասն է | Großer Tiergarten?[2] |
Մակագրություն | GOETHE / ERRICHTET / IM JAHRE / MDCCCLXXX.[1] և F. SCHAPER.1880.[1] |
պատկերված են
| |
Goethe memorial (Berlin-Tiergarten) Վիքիպահեստում |
Գյոթեի հուշարձան (գերմ.՝ Goethe-Denkmal), քանդակագործ Ֆրից Շապերի ստեղծագործությունը Բեռլինում՝ Մեծ Տիրգարդեն արևելյան հատվածում, Էբերտշտրասսեի երկայնքով՝ Բրանդենբուրգյան դարպասների և Լեննեշտրասե փողոցի միջև։ Կարարայի մարմարից հուշարձանը բացվել է 1880 թվականին։ 20-րդ դարի վերջում բնական ազդեցությունից պաշտպանելու համար հուշարձանը ժամանակավորապես փոխարինվել է բետոնե օրինակով։
Բեռլինի Գյոթեի անվան կոմիտեն կոչ է արել Բեռլինում Գյոթեի հուշարձան տեղադրել դեռևս 1860 թվականին, սակայն արձագանք չի ստացել։ 1861 թվականին որոշվել է Բեռլինում տեղադրել Գյոթեի, Շիլլերի և Լեսինգի հուշարձանները։ 1868-1871 թվականներին Ժանդարմենմարկտ հրապարակում կանգնեցվել է Շիլլերի հուշարձանը, Գյոթեի հուշարձանը տեղադրվել է 1880 թվականին, Լեսինգի հուշարձանը` 1890 թվականին։
1872 թվականի մայիսին Գյոթեի հուշարձանի նախագծի համար հայտարարվեց մրցույթ, որին մասնակցեցին հիսուն քանդակագործ։ Հասարակության աջակցությունը ստացավ քանդակագործ Ֆրից Շապերը։ Այնուամենայնիվ, հանձնաժողովը վերջնական որոշում չկայացրեց և առաջարկեց, որ չորս լավագույն նախագծերը ավարտեն աշխատանքը։ 1873 թվականին Գյոթեի հուշարձանի ստեղծման հնարավորությունը տրվեց ստացվել է Ֆրից Շապերին, որը հուշարձանի վրա աշխատել է 1876-1880 թվականներին։ Շապերը նախ բանաստեղծին կերտեց երիտասարդ հասակում, սակայն վերջնական տարբերակով Գյոթեն արդեն հասուն տարիքում էր՝ մոտ քառասուն տարեկան։ Հուշարձանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1880 թվականի հունիսի 2-ին մշակույթի և քաղաքականության բազմաթիվ հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությամբ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քնարերգության ալեգորիա
-
Դրամայի ալեգորիա
-
Գիտության ալեգորիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Otto Brahm: Goethe in Berlin. Festschrift zur Enthüllung des Berliner Goethe-Denkmals. Berlin 1880.
- Adolph Schulze: Das Goethe-Denkmal im Thiergarten zu Berlin. Berlin 1880.
- Brigitte Schmitz: Dichterdenkmäler in Berlin. In: Literarisches Leben in Berlin 1871–1933. Studien. Hrsg. von P. Wruck, Berlin 1987, S. 334–366.
- Knut Brehm: Das Goethe-Denkmal in Berlin. In: Fritz Schaper. Die Wiederentdeckung des Denkmals. Ausstellungskatalog. Goch 2000, S. 38–53.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գյոթեի հուշարձանն ու Պրուսիայի գիտությունների ակադեմիա, 1860
- Der Tagesspiegel: Выдержит только настоящий Гёте
- Գյոթեի հուշարձանը berlin.de կայքում Արխիվացված 2019-01-25 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գյոթեի հուշարձան (Բեռլին) կատեգորիայում։ |